Տիգրան Մեծի 65ա, 504 սենյակ,
Հեռ.` (+374) 93 39 62 39
(+374) 96 39 62 39
(+374) 60 27 62 77
Էլ.փոստ`termit@termit.am
Վեբ կայք` www.termit.am
Վեբ կայքերի պատրաստում, սպասարկում և գովազդում

ՄԵՐ ՄԱՍԻՆ

     "Տերմիտ" ընկերությունը գործունեություն է ծավալում Ինտերնետային Վեբ-կայքերի ստեղծման, սպասարկման և գովազդման ոլորտում: Ընկերությունը ստեղծվել է 2006թ.:

     Մեր կազմակերպությունում աշխատում են ծրագրավորողներ, դիզայներներ, տեղեկատվական խմբագրողներ, թարգմանիչներ, որոնք իրենք աշխատանքը կատարում են բարեխղճորեն և ամենայն պատասխանատվությամբ:

     Ներկայումս գործարար աշխարհը մեծ տեղ է հատկացնում ինտերնետ ցանցին։ Վեբ-կայքերը հնարավորություն են տալիս կազմակերպության մասին տեղեկացնել Ինտերնետ միջազգային համակարգչային ցանցից օգտվող բազմաթիվ կազմակերպություններին և մարդկանց։ Այն թույլ Է տալիս ամբողջական պատկերացում կազմել տվյալ կազմակերպության մասին։ Ուստի կարևոր դեր Է խաղում կազմակերպության ճիշտ ներկայացումը կայքի միջոցով։

     Մեր առաքելությունն է ստեղծել աշխատանքի ճկուն համակարգ, որը հնարավորություն կտա պատվիրատուին ազատվել ավելորդ ծանրա-բեռնվածությունից. յուրաքանչյուր նախագիծ իրականացնելիս հաշվի են առնվում պատվիրատուի խնդիրները, ցանկությունները, առաջարկները, պահանջները, այնուհետև մշակվում Է աշխատանքների կատարման կարգ՝ ըստ ժամանակահատվածների։

     Մեկ շաբաթվա ընթացքում պատվիրատուին առաջարկում ենք աշխատանքների երեք նախնական տարբերակ՝ ընձեռելով ընտրություն կատարելու հնարավորություն։ Աշխատանքների ընթացքում հաճախորդի նախընտրությունները ու հավելումները ներմուծվում են հնարավորինս կարճ ժամկետներում՝ կախված աշխատանքի բարդությունից։ Աշխատանքների ավարտից հետո ևս հատկացվում է որոշակի ժամանակ՝ աշխատանքում փոփոխություններ կատարելու համար։


© 2011 TermIT